Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ռուսատյացություն… ինչու՞

Ռուսատյացություն… ինչու՞
29.04.2024 | 15:16

Սույն առարկայի ռուսատյացությունն ունի կոնկրետ պատմություն։

ՈՒրեմն` 2000 թվականին սրա շեֆը` Արամ Սարգսյանը, երբ ՀՀ վարչապետ էր, շատ էլ լավ ռուսամետ գործիչ էր իրեն ներկայացնում, անգամ հրապարակավ արտահայտվում էր, որ հայ-թուրքական սահմանները Ռուսաստանն է պահում, և որ առանց Ռուսաստանի անհնար է լինելու Հայաստանի համար հայ-թուրքական սահմանը պաշտպանել։

Բայց հետո նա իր դիրքորոշումը փոխեց:

Եվ ինչու՞ փոխեց:

Որովհետև նա 2000-ին եկել էր Մոսկվա, Կրեմլում ջանասիրաբար չաստուշկա էր «իսպալնյատ անում», որպեսզի ստանա Կրեմլի աջակցությունը` նախագահին գահընկեց անելու, հետևաբար ինքը նախագահ դառնալու մտադրությամբ։

Սակայն, երբ պուտինենք իրեն ուղարկեցին на...,

Նա միանգամից դարձավ ռուսից «աբիժնիկ»:

Այսինքն, լինելով ՀՀ վարչապետ, եկել էր Կրեմլում կլյաուզնիկություն էր անում գործող նախագահի դեմ։

Արթուր ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3132

Մեկնաբանություններ